ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայացք կողքից կամ՝ քաղաքական աքսիոմներ

Հայացք կողքից կամ՝ քաղաքական աքսիոմներ
26.07.2024 | 20:47

Լրագրողը հարց է ուղղել Սրբազան շարժման առաջնորդներից մեկին Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն նախընտրական քարոզարշա՞վ է սկսվել երկրում, և դուք էլ արդեն քարոզչություն եք իրականացնում:

Դանիելյանն ասել է, որ շարժումը քաղաքական ուժ չէ, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող:

Նախ մինչ անելիքս ներկայացնելը՝ հատուկ արձանագրեմ, որ Գառնիկ Դանիելյանին համարում եմ ազնիվ մարդ ու մեր հարաբերությունները ջերմ են:

ՈՒ նաև Գառնիկը տվյալ պարագայում հաստատապես անձնական կարծիք չի արտահայտել ու ավելի շատ խոսել է շարժման հանրաճանաչ «բրենդային» հատկանիշի մասին:

Որևէ շարժման «ապաքաղաքականացման» փորձ դրա ձախողման խոստովանություն է, որովհետև՝ եթե, օրինակ, պահանջում ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականն «ապաքաղաքական» կամ «ազգային- ազատագրական» դիրքերից, ապա, որպես հետևանք, բերում ես գործող լուզեր վարչապետի քաղաքական դիրքերի ուժեղացմանը:

Եվ վերջապես, երբ քաղաքական նպատակներ հետապնդող գործընթացը սկեպտիկ վերաբերմունք ունի ընտրությունների վերաբերյալ, դարձյալ ռացիոնալ հիմքով չի կարող կոնսոլիդացնել հասարակությանը:

Սրբազան շարժման զարգացման միակ ռացիոնալ տարբերակը հենց քաղաքական կառույց դառնալն է, որի օրակարգում ընտրություններն առանցքային պետք է լինեն: Հակառակ ճանապարհը՝ քաղաքական ռեսուրսի փոշիացումն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4182

Մեկնաբանություններ